10:36  ,  16 մարտի, 2018

Ֆեդերերը կրկնեց անձնական ռեկորդ

Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը ԱՄՆ-ում շարունակվող թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչում 7:5, 6:1 հաշվով հաղթել է հարավկորեացի Չհուն Հյոնին։ Թենիսիստիները կորտում անցկացրել են 1 ժամ 23 րոպե։

Շվեյցարացի թենիսիստը կրկնեց իր անձնական ռեկորդը՝ մրցաշրջանում մեկնարկելով 16 անընդմեջ հաղթանակով։ Նա ռեկորդը սահմանել էր 2006-ին։ Ինդիան Ուելսի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ Ֆեդերերը կպահպանի առաջին ռակետի կոչումը (308 շաբաթ)։

Եզրափակիչի ուղեգիրը 36-ամյա Ֆեդերերը կվիճարկի խորվաթ Բորն Չորիչի հետ։

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը Ինդիան Ուելսի մրցաշարի գործող հաղթողն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում