17:47  ,  10 մարտի, 2018

Ռոնալդուի դուբլը հաղթանակ բերեց «Ռեալին»

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Էյբարում մրցեց համանուն թիմի հետ: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի կազմում հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Սակայն երկրորդ խաղակեսում դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Վերջնամասում Ռոնալդուն դուբլ ձեւակերպեց եւ հյուրերը խուսափեցին միավորների կորստից:

«Ռեալը» 57 միավորով երրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Աթլետիկոյից»: Չորրորդ տեղում ընթացող «Վալենսիան» 27 խաղում վաստակել է 53 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Էյբար» - «Ռեալ»՝ 1:1

Իվան Ռամիս, 50 - Կրիշտիանու Ռոնալդու, 34, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով