23:33  ,  9 մարտի, 2018

Մարկո Ռոյսը երկարաձգեց պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ

Գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը երկարաձգել է պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ մինչեւ 2023 թվականը, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

«Երջանիկ եմ եւ հպարտ շարունակել հանդես գալ «Բորուսիայում»: Դորտմունդն իմ տունն է, «Բորուսիան»՝ իմ ակումբը: Մանկուց երազել եմ խաղալ այս թիմում: Նոր պայմանագիրը նաեւ շնորհակալություն է մեր ֆանատներին, որոնք միշտ աջակցել են ինձ: Ամենածանր պահերին ակումբը միշտ օգնել է ինձ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ ամենի համար»,- ասել է Ռոյսը պայմանագիրը կնքելուց հետո:

28-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայում» է 2012 թվականից եւ 196 խաղում խփել է 92 գոլ, կատարել 61 գոլային փոխանցում: Այս մրցաշրջանում Ռոյսը վնասվածքի պատճառով մասնակցել է միայն 7 հանդիպման, խփել է 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English