17:49  +04,  9 մարտի, 2018

Հայաստանի պատվիրակությունը՝ Պարալիմպիկ խաղերի բացմանը (ֆոտո)

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում տեղի է ունեցել ձմեռային Պարալիմիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը։ Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։ Ստասիկ Նազարյանը հանդես կգա դահուկավազքի 1 կմ սպրինտ մրցաձեւում:

12–րդ Պարալիմպիկ խաղերը մասնակիցների քանակով ռեկորդային է՝ 48 երկրի 567 մարզիկ։ Առաջին անգամ Խաղերին մասնակցում են նաեւ Հյուսիսային Կորեայի, Վրաստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները։ Ռուսաստանի պատվիրակությունը (30 մարզիկ) Սոչի–2014–ի դոպինգային սկանդալի պատճառով որակազրկված է եւ հանդես կգա օլիմպիական դրոշով։ Ամենամեծ պատվիրակությունն ունի ԱՄՆ–ն՝ 68 մասնակից։

6 մարզաձեւերում (դահուկային սպորտ, լեռնադահուկային սպորտ, բիատլոն, սնոուբորդ, հոկեյ, քյորլինգ, ) կվիճարկվի մեդալների 80 հավաքածու։

Փակման արարողությունը տեղի կունենա մարտի 18–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ