12:05  ,  9 մարտի, 2018

ԵԼ Մխիթարյանը՝ շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակում

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների քառյակում ընդգրկվել են Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը, ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» կիսապաշտպան Վալոն Բերիշան եւ ֆրանսիական «Լիոնի» պաշտպան Մարսելոն:

Քվեարկությունն անցկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը եւ կավարտվի 6 ժամ հետո: Առայժմ մեծ առավելությամբ առաջին տեղում է «Միլանի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը՝ 59 տոկոս: «Արսենալը» հաղթել է 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով