23:57  ,  8 մարտի, 2018

ԵԼ. «Արսենալի» վստահ հաղթանակը Միլանում, Մխիթարյանի առաջին գոլը լոնդոնյան թիմում

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» վստահ հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ՝ 2:0: Իտալիայում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն օգտագործեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի փոխանցումը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը կրկնապատկեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին: Մխիթարյանն առաջին գոլը խփեց «Արսենալում»: Նա խաղաց առանց փոխարինման:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Միլան» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:2

Հենրիխ Մխիթարյան, 15, Աարոն Ռեմզի, 45+4 

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 3:0

Սաուլ, 22, Դիեգո Կոստա, 47, Կոկե, 90

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 0:1

Մարսելո, 68

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1:2

Անդրե Շյուրլե, 62 - Վալոն Բերիշա, 49, 11մ, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով