23:57 8 մարտի, 2018Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» վստահ հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ՝ 2:0: Իտալիայում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն օգտագործեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի փոխանցումը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը կրկնապատկեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին: Մխիթարյանն առաջին գոլը խփեց «Արսենալում»: Նա խաղաց առանց փոխարինման:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Միլան» (Իտալիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 0:2
Հենրիխ Մխիթարյան, 15, Աարոն Ռեմզի, 45+4
«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 3:0
Սաուլ, 22, Դիեգո Կոստա, 47, Կոկե, 90
ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 0:1
Մարսելո, 68
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1:2
Անդրե Շյուրլե, 62 - Վալոն Բերիշա, 49, 11մ, 56
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.