23:40  ,  7 մարտի, 2018

Վենգեր. Մեր թույլ մարզավիճակը խանգարեց վերջին հանդիպումներում

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Միլանի» հետ առաջիկա դիմակայության մասին:

«Ես Գատուզոյին խորհուրդներ չէի տա: Նա մեծ փորձով տղա է: Հիմա իմ մոտ ամեն ինչ այնքան էլ չի ստացվում: Ես նրանից խորհուրդ կհարցնեի: Մեր թույլ մարզավիճակը խանգարեց վերջին հանդիպումներում, իսկ ֆուտբոլիստները ցանկանում էին հաղթել: Կյանքում արագ ես մոռանում, թե ինչքան լավն ես: Խաղացողներն արագ են փոխում իրենց կարծիքը: Պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որը կարող ես լավ անել եւ հասկանալ, թե ինչն ես վատ արել եւ շատ չանհանգստանալ վատ արդյունքի համար:

Եվրոպայի լիգան Չեմպիոնների լիգայում հայտնվելու հնարավորություն է: Դա մեծացնում է ճնշումը, բայց մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից»,- Վենգերի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Մարտի 8-ին Միլանում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում