22:12  ,  7 մարտի, 2018

«Արսենալի» մարզիչի գլխավոր թեկնածուները

Չորս անընդմեջ պարտություններից հետո Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հնարավոր պաշտոնանկության թեման դարձյալ օրակարգում է: ESPN-ի տվյալներով, անգլիական ակումբի ղեկավարությունը փոխարինող է փնտրում ֆրանսիացի մասնագետին:

Գլխավոր թեկնածուները երեքն են. աշխարհի չեմպիոնի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյով, Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմ եւ Բրենդան Ռոջերսը շոտլանդական «Սելթիկից»:

Արսեն Վենգերի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում