19:09  ,  7 մարտի, 2018

Բեյլը դժգոհ է եւ մտադիր է հեռանալ «Ռեալից», Զիդանը նրան համարում է կարեւոր խաղացող

Գարեթ Բեյլը դժգոհ է եւ մտադիր է ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», իսկ Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նրան համարում է կարեւոր խաղացող, թեեւ ՊՍԺ-ի դեմ երկու հանդիպումներում էլ ուելսցի կիսապաշտպանը չհայտնվեց մեկնարկային կազմում:

«Ես հարգում եմ բոլոր խաղացողներին: Բեյլը բացառություն չէ: Ճիշտ է՝ նա ՊՍԺ-ի դեմ երկու հանդիպումներն էլ սկսեց պահեստայինների նստարանին, բայց դա նշանակություն չունի: Ես պետք է ընտրություն կատարեմ: Բեյլը շատ կարեւոր խաղացող է եւ թիմի հետ կլինի մինչեւ վերջ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Le 10 Sport-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռեալը» Բեյլի տրանսֆերի համար կպահանջի առնվազն 100 միլիոն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում