17:42  ,  7 մարտի, 2018

Դանի Ալվեսի տգեղ վարքը Կրիշտիանու Ռոնալդուի հետ դրվագում

Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսն առանձնացել է տգեղ վարքով: Դրվագներից մեկում նա քիթը մաքրել է եւ ձեռքը քսել է Կրիշտիանու Ռոնալդուի խաղաշապիկին: Խաղի ընթացքում Ռոնալդուն ու Ալվեսը բազմիցս վիճաբանել են:

Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած խաղում «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով: Մադրիդում Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության էր հասել 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում