15:14  ,  7 մարտի, 2018

Բունդեսլիգա․ Տուրի լավագույն գոլերը

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Անդրեյ Կրամարիչի («Հոֆենհայմ»), Մարկո Ռոյսի («Բորուսիա Դ․»), Միլոշ Յոյիչի («Քյոլն»), Կորենտին Տոլիսոյի («Բավարիա) եւ Յուլիան Բրանդտի («Բայեր») դիպուկ հարվածները:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 24-րդ տուրից հետո առաջատարը 63 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը 20 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Շալկեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում