18:09  ,  6 մարտի, 2018

Էկտոր Բելյերինը ցանկանում է հեռանալ «Արսենալից»

«Արսենալի» իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինը ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից, հաղորդում է skysports-ը: Իսպանիայի հավաքականի22-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի օրոք իր կարգավիճակից անգլիական թիմում, իսկ «Արսենալի» վերջին անհաջողությունները նրան ստիպել են մտածել «Բարսելոնա» վերադառնալու մասին: Էկտոր Բելյերինը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է:

Նա 2011-ին է տեղափոխվել «Արսենալ» եւ պայմանագիր ունի մինչեւ 2023 թվականը, ինչը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ տրանսֆերի համար:

Transfermarkt-ը Բելյերինի տրանսֆերը գնահատում է 35 միլիոն եվրո:

Ֆոտո՝ twitter.com/hectorbellerin

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում