15:42  ,  6 մարտի, 2018

Դավիդ Լուիզը չի խաղա մեկ ամիս

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզը դարձյալ վնասվածք է ստացել, հաղորդում է London Evening Standard-ը։

30-ամյա ֆուտբոլիստն ունի միանգամից 2 վնասվածք՝ ծնկի եւ սրունք-թաթային հոդի։ Նա բաց կթողնի մեկ ամիս։

Դավիդ Լուիզը ծնկի խնդիրներ ունի 2016-ի դեկտեմբերից։ Դրանից հետո նա մի քանի անգամ մեկնել էր Բարսելոնա՝ բժիշկի մոտ։ Նախորդ անգամ բրազիլացին դաշտ է դուրս եկել փետրվարի 5-ին կայացած «Ուոթֆորդի» դեմ Պրեմյեր լիգայի խաղում, որում «Չելսին» պարտվել էր 1։4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news