14:45  ,  6 մարտի, 2018

«Ֆիորենտինան» եւ «Կալյարին» հավերժացրել են Դավիդե Աստորիի խաղային համարը (ֆոտո)

Իտալիական «Ֆիորենտինան» եւ «Կալյարին» շրջանառությունից հանել են օրեր առաջ հանկարծամահ եղած Դավիդե Աստորիի խաղային համարը։ 2 թիմերում էլ իտալացի պաշտպանը խաղացել էր 13 համարի մարզաշապիկով։

Աստորին «Կալյարիում» հանդես էր եկել 2008-2014-ի, իսկ «Ֆիորենտինայում» խաղում էր 2015 թվականից։

Հիշեցնենք, որ «Ֆիորենտինայի» ավագին մարտի 4-ին Ուդինե քաղաքում մահացած էին հայտնաբերել հյուրանոցային համարում։ «Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղի համար։ 31-ամյա Աստորին քնած ժամանակ մահացել էր սրտի կանգի հետեւանքով։ 

Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ Հռոմի «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։

Դեպքի պատճառով հետաձգվել էին Իտալիայի առաջնությունում մարտի 4-ին նախատեսված բոլոր խաղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում