17:02  ,  1 մարտի, 2018

Բրազիլիայի հավաքականի բժիշկ․ Վիրահատությունից հետո Նեյմարը բաց կթողնի 2․5-3 ամիս

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վիրահատությունից հետո բաց կթողնի 2․5-3 ամիս։ Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը, որն այս շաբաթ վիրահատելու է 26-ամյա բրազիլացուն։

«Սպասվում է, որ Նեյմարի վերականգնման համար կպահանջվի 2․5-3 ամիս»,- Ռոդրիգո Լասմարի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում, Նեյմարը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը եւ կարող է չմասնակցել նաեւ Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ին։

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի խաղում (3։0), որում 77-րդ րոպեին դաշտը լքել էր պատգարակով։

Մարտի 6-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի Մադրիդի «Ռեալին»: Առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում