10:30  ,  28 փետրվարի, 2018

Բունդեսլիգա․ Տուրի լավագույն գոլերը

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Յոշինորի Մուտոյի («Մայնց»), Վենսան Կոզիելոյի («Քյոլն»), Անդրեյ Կրամարիչի («Հոֆենհայմ»), Գուիդո Բուրգշատլերի («Շալկե) եւ Քրիստոֆ Կրամերի («Բորուսիա Մ․») դիպուկ հարվածները:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 24-րդ տուրից հետո առաջատարը 60 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը 19 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում