16:35  ,  27 փետրվարի, 2018

«Փյունիկը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի կիսապաշտպանի հետ

Երեւանի «Փյունիկը» մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուսաստանցի կիսապաշտպան Մարատ Բուրաեւի հետ, հայտնում է ակումբի կայքը։

22-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Կրասնոդարի» ակադիմիայի սան է, հանդես է եկել նաեւ Վլադիկավկազի «Սպարտակում» եւ «Սեւաստոպոլում»։

Հիշեցնենք, որ նախօրեին «Փյունիկը» 2 տարվա պայմանագիր էր կնքել կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբայի հետ, որը Հայաստանի առաջնությունում 2014-2016-ը հանդես է եկել Գյումրիի «Շիրակում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում