16:35 27 փետրվարի, 2018Երեւանի «Փյունիկը» մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուսաստանցի կիսապաշտպան Մարատ Բուրաեւի հետ, հայտնում է ակումբի կայքը։
22-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Կրասնոդարի» ակադիմիայի սան է, հանդես է եկել նաեւ Վլադիկավկազի «Սպարտակում» եւ «Սեւաստոպոլում»։
Հիշեցնենք, որ նախօրեին «Փյունիկը» 2 տարվա պայմանագիր էր կնքել կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբայի հետ, որը Հայաստանի առաջնությունում 2014-2016-ը հանդես է եկել Գյումրիի «Շիրակում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.