21:43  ,  26 փետրվարի, 2018

Ի՞նչ է գրել Մոուրինյոն Մատիչին «Չելսիի» դեմ խաղի ժամանակ (ֆոտո)

A post shared by Nemanja Matic (@nemanjamatic) on

Հայտնի է դարձել, թե ինչ է գրված եղել երկտողում, որը «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխանցել է թիմի սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչին Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում:

Մատիչը հաղորդագրության լուսանկարը հրապարակել է Ինստագրամում. «Դու ունես երեք հանգստյան օր»:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տանը հաղթել է 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում