Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը նվաճել է Մարսելում ընթացող թենիսի ATP 250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Երրորդ շրջանում մոսկվացի 21-ամյա թենիսիստը 2 սեթում ուժեղ է գտնվել ֆրանսիացի Ժյուլյեն Բենետոյից՝ 6:4, 6:4։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 24 րոպե։
Կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի չեխ տոմաշ Տոմաշ Բերդիխը, որի մրցակից Դամիր Ջումհուրը (Բոսնիա եւ Հերցեգովինա) առաջին սեթում 6։7 հաշվով պարտվելուց հետո հրաժավել է պայքարից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում