Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 23-ին վիճարկվեց մեդալների 4 հավաքածու։
Առաջին ոսկե մեդալը նվաճեց Ռուսաստանը, որի ներկայացուցիչները փայլեցին գեղասահքի կանանց մենասաքում։ 15-ամյա Ալինա Զագիտովան դարձավ օլիմպիական չեմպիոն, իսկ հայկական արմատներ ունեցող Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան) նվաճեց արծաթե մեդալ։
14-րդ մեդալային օրվանից հետո ընդհանուր հաշվարկի առաջատարն է Նորվեգիան, որը նվաճել է 13 ոսկե, 14 արծաթե եւ 10 բրոնզե մեդալ։ Գերմանիան 13 ոսկե, 7 արծաթե եւ 6 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում են կանադացիները (10 ոսկի, 8 արծաթ, 9 բրոնզ):
Խաղերի նախավերջին օրը՝ փետրվարի 24-ին, կվիճարկվի մեդալների 6 հավաքածու։
Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն արդեն ավարտել են պայքարը։
Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, 14-րդ մեդալային օր
Գեղասահք, կանայք, մենասահք
Ֆրիսթայլ, կանայք, սկի-կրոս
Քյորլինգ, տղամարդիկ, երրորդ տեղի խաղ
Չմշկավազք, տղամարդիկ, 1000 մ
Բիատլոն, տղամարդիկ, փոխանցումավազք
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում