Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» ու Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի նախկին հարձակվող Լեստեր Պելտիերը պայմանագիր է կնքել Երեւանի «Բանանցի» հետ: Այդ մասին 29-ամյա ֆուտբոլիստը գրել է Ինստագրամում՝ հրապարակելով լուսանկար:
«Շնորհակալ եմ Աստծուն եւս մեկ հնարավորության համար: Աջակցության համար շնորհակալ եմ ընտանիքիս եւ ընկերներիս: Սկսում ենք աշխատել: Ամեն ինչ լավ կլինի»,- գրել է Պելտիերը, որը փետրվարի 23-ին բուժզննում է անցել «Բանանցում»:
Հայաստանի ընթացիկ առաջնությունում Պելտիերը «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 7 հանդիպման, խփել 2 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում