17:05  ,  22 փետրվարի, 2018

Մարսել․ Կարեն Խաչանովը 3 գեյմ տվեց մրցակցին

Ռուսաստանի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը Մարսելում ընթացող թենիսի ATP 250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում վստահ հաղթանակ է տարել Գերմանիան ներկայացնող Միշա Զվերեւի նկատմամբ։ 51 րոպե տեւած մրցախաղում մոսկվացի 21-ամյա թենիսիստն ընդամենը 3 գեյմ է տվել 30-ամյա մրցակցին՝ 6։2, 6։1։

Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովն ուժերը կչափի ֆրանսիացի Ժյուլյեն Բենետոյի հետ։ Առաջին շրջանում ռուսաստանցին հաղթել էր բելգիացի Ռուբեն Բեմելմանսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում