14:16  ,  22 փետրվարի, 2018

«Միլանը» նոյեմբերից բանակցում է Անտոնիո Կոնտեի հետ

Իտալական «Միլանի» ներկայացուցիչները նոյեմբերից բանակցում են Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, հայտնում է Calcio Mercato-ն։

«Միլանը» հետեւում է իտալացի մասնագետի շուրջ ստեղծված իրավիճակին անգլիական ակումբում եւ պատրաստ է առաջարկ անել նրան։

Հիշեցնենք, որ «Միլանն» այս մրցաշրջանը սկսել էր իտալացի մասնագետ Վինչենցո Մոնտելայի գլխավորությամբ։ Նրա հեռացումից հետո թիմը գլխավորեց Իտալիայի հավաքականի եւ «Միլանի» նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն, որի գլխավորությամբ միլանցիները 9 հաղթանակ են տարել 16 խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում