12:25  ,  22 փետրվարի, 2018

Ստրանջա․ Հայաստանի 5 բռնցքամարտիկներ քառորդ եզրափակիչում են

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվոող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում Հայաստանի 5 ներկայացուցիչներ դուրս են եկել քառորդ եզրափակիչ, փոխանցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն են ստացել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։ Հրայր Շահվերդյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցի։

56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը եւ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտություն են կրել եւ լքել պայքարը։

Հիշեցնենք, որ հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Սոֆիա են մեկնել 7 բռնցքամարտիկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում