14:35  ,  19 փետրվարի, 2018

Հայ բռնցքամարտիկները մեկնել են Սոֆիա

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 19-ին կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարը, որին Հայաստանի հավաքականը կմասնակցի 7 մարզիկով, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում