22:12  ,  21 փետրվարի, 2018

Ռուսաստանը 15 միլիոն դոլարի տուգանք է վճարել ՄՕԿ-ին

Ռուսաստանը Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) վճարել է 15 միլիոն դոլարի տուգանք, հաղորդում է ռուսական sport-expres-ը՝ հղում անելով AFP-ին: Ֆինանսական պատիժը սահմանվել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ժամանակավոր որակազրկումից հետո: Այն ներառված է եղել 2017թ. դեկտեմբերի 5-ին ՄՕԿ-ի գործկոմի ընդունած որոշման մեջ:

Տուգանքի վճարումը պարտադիր պայման է, հետագայում ժամանակավոր որակազրկումը դադարեցնելու համար: Այս հարցը քննարկվելու է Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունից առաջ՝ փետրվարի 25-ին:

Հիշեցնենք, որ ռուս մարզիկները Փհենչհանի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ դեռ չեն նվաճել: Ռուսաստանը որակազրկված է հակադոպինգային կանոնադրության բազմաթիվ խախտումների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում