23:03  ,  20 փետրվարի, 2018

Ազար. Ռոնալդուն ու Մեսին լավագույններն են, ես ձգտում եմ հասնել նրանց

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը դրվատանքով է խոսել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի եւ արգենտինացի Լիոնել Մեսիի մասին:

«Ես ամեն խաղում ձգտում եմ ցուցադրել իմ առավելագույնը: Մի քանի լավ հանդիպումներ եմ անցկացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ «Աթլետիկոյի» հետ դրսում եւ տանը, «Ռոմայի» հետ: Երբ խաղում ես աշխարհի լավագույն ակումբների դեմ, ձգտում ես փայլել: Դրա համար պետք է գերազանց հանդիպում անցկացնել:

Հրաշալի է, որ ինձ համեմատում են Մեսիի եւ Ռոնալդուի հետ: Բայց ես այլ խաղացող եմ, մենք հանդես ենք գալիս տարբեր լիգաներում: Ես ձգտում եմ հասնել նրանց մակարդակին, նրանք լավագույններն են աշխարհում»,- Ազարի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Բարսելոնայի» եւ «Չելսիի» մեկնարկային կազմերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

«Չելսի». Կուրտուա, Ասպիլիկուետա, Կրիստենսեն, Ռյուդիգեր, Մարկոս Ալոնսո, Մոզես, Կանտե, Ֆաբրեգաս, Վիլիան, Պեդրո, Ազար:

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալբա, Ումտիտի, Պիկե, Սերխի Ռոբերտո, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Պաուլինյո, Մեսի, Սուարես:

Լոնդոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Ֆոտո՝ twitter.com/ChelseaFC

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում