13:41  ,  20 փետրվարի, 2018

Դրոգբայի որդին պայմանագիր է կնքել «Գենգամի» հետ

Կոտ դ՛Իվուարի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի որդին պայմանագիր է կնքել ֆրանսիական «Գենգամի» հետ, հայտնում է ակումբի կայքը։

17-ամյա Այզեկ Դրոգբան հանդես կգա «Գենգամի» երիտասարդական թիմում։ Նախկինում նա մարզվել է նաեւ «Չելսիի» ակադեմիայում։

Հիշեցնենք, որ Դիդյե Դրոգբան 2002-2003-ը խաղացել է «Գենգամում», իսկ 2017-ից հանդես է գալիս ամերիկյան «Ֆինիքս Ռայզինգում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում