22:54  ,  18 փետրվարի, 2018

Ռոյսի գոլը հաղթական էր «Բորուսիաների» դերբիում

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Հյուրերի հաղթական գոլը խփեց ծանր վնասվածքից հետո վերջերս խաղադաշտ վերադարձած գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որը գրավեց իր նախկին թիմի դարպասը։ Նախորդ անգամ Ռոյսը գոլի հեղինակ դարձել էր 2017-ի մայիսին։

Այս հաղթանակի շնորհիվ դորտմունդցիները 40 միավորով բարձրացան երկրորդ տեղ, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց առանց խփած գոլ։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բորուսիա Մ․» - «Բորուսիա Դ․»՝ 0։1

Մարկո Ռոյս, 32

«Աուգսբուրգ» - «Շտուտգարտ»՝ 0։1

Մարիո Գոմես, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում