22:54 18 փետրվարի, 2018Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Հյուրերի հաղթական գոլը խփեց ծանր վնասվածքից հետո վերջերս խաղադաշտ վերադարձած գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որը գրավեց իր նախկին թիմի դարպասը։ Նախորդ անգամ Ռոյսը գոլի հեղինակ դարձել էր 2017-ի մայիսին։
Այս հաղթանակի շնորհիվ դորտմունդցիները 40 միավորով բարձրացան երկրորդ տեղ, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց առանց խփած գոլ։
Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Բորուսիա Մ․» - «Բորուսիա Դ․»՝ 0։1
Մարկո Ռոյս, 32
«Աուգսբուրգ» - «Շտուտգարտ»՝ 0։1
Մարիո Գոմես, 27
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.