12:30  ,  18 փետրվարի, 2018

Մոուրինյո․ Լսել եմ, որ տեսաօգնականները սխալվեցին (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Հադերսֆիլդ Թաունի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում տեղի ունեցած դրվագին, երբ մրցավարները VAR  համարկարգով կրկնապատկերը դիտելուց հետո չեղյալ էին հայտարարել իսպանացի Խուան Մատայի գոլը։

«Մի քանի շաբաթների ընթացքում ինձ պատրաստում էի, որպեսզի կառավարեմ հույզերս այսպիսի իրավիճակներում։ Ես գոհ չէի, երբ մրցավար Կեւին Ֆրեդը դիպավ իր ականջակալներին, քանի որ գիտեի, որ հիմա ինչ-որ բան է տեղի ունենալու։ Դա լավագույն զգացողությունը չէր։ Որոշումն իմ թիմի օգտին չէր։ Ես չեմ ցանկանում իմանալ ճշմարտությունը։ Երբեմն որոշում է կայացվում քո օգտին, երբեմն՝ ոչ։ Սակայն ես կարծիքներ եմ լսել, որ եզրային մրցավարը ճիշտ էր, իսկ տեսակրկնապատկերը սխալվեց»,- պորտուգալացի մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Հադերսֆիլդում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2։0 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում կմրցի «Բրայթոնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում