13:14  ,  16 փետրվարի, 2018

Հայաստանի թիմի մարզուհին նվաճել է պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է 2018թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Վոդոպյանովան 6-րդ տեղն է զբաղեցրել մրցաշարում, որին մասնակցել են 56 մարզիկներ:

Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանա հոկտեմբերի 6-18-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս