01:05  ,  16 փետրվարի, 2018

ԱԱ-2018. Մոուրինյոն կաշխատի Ռուսաստանում

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին կլինի Ռուսաստանում եւ կլինի ռուսական հեռուստաալիքներից մեկի փորձագետը:

Այդ մասին Տելեգրամում գրել է «Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը: Նա նշել է, որ առայժմ չի կարող ասել, թե որ հեռուստալիքի համար կվերլուծի Մոուրինյոն աշխարհի առաջնության հանդիպումները: Պորտուգալացի մասնագետը Ռուսաստանում կլինի ոչ ամբողջ մրցաշարի ընթացքում:

Ֆոտո՝ twitter.com/ManUtd

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում