13:40  ,  14 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Փհենչհանում փոթորիկ է, հետաձգվել են մի քանի մրցումներ

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 14-ին փոթորիկ է սկսվել։

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի այգուց նույնիսկ մարդկանց են տարհանել ուժեղ քամու պատճառով, Փհենչհանից փոխանցում է «Чемпионат»-ի թղթակիցը․

«Դրսում մնալը վտանգավոր է։ Խնդրում ենք անցնել ռեստորաններ կամ մասնաշենքեր»,- բարձրախոսերով հայտնում են օլիմպիական այգում։

Նշվում է, որ փոթորիկի պատճառով տուժել է օլիմպիական այգու աշխատակիցներից մեկը, իսկ այգին վնասներ է կրել։

Եղանակի պատճառով փետրվարի 14-ին հետաձգվել են դահուկային սպորտի եւ լեռնադահուկի մրցումներից։ Հայաստանի 3 ներկայացուցիչները ելույթ չունեն փետրվարի 14-ին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Ֆոտո՝ twitter.com/rianru

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում