14:30  ,  1 օգոստոսի, 2012

ՖԻԴԵ. Արոնյանը պահպանել է 2-րդ տեղը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) օգոստոսի 1-ին հրապարկել է համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը:

Առաջին տասնյակում փոփոխություններ չեն եղել:

Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը պահպանել է երկրոդ տեղը եւ առաջատար Մագնուս Կարլսենին զիջում է 21 միավոր: 

Լավագույն եռյակը եզրափակում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը չորրորդն է, իսկ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը 5-րդ տեղում է:

Սերգեյ Մովսիսյանը 46-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 51-րդը, Վլադիմիր Հակոբյանը՝ 58-րդը, իսկ Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 90-րդ տեղում է: 

ՖԻԴԵ. Համաշխարհային դասակարգում. առաջատար տասնյակ

1.Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2837 միավոր

2. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2816

3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2799

4. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 2788

5. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2780

6. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - 2779

7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - 2778

8. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - 2785

9. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 2770

10. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2769

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում