15:10  ,  12 փետրվարի, 2018

Հայ շախմատիստները հաջող հանդես չեն եկել Իրանում

Իրանում անցկացված «Ֆաջրի» գավաթի խաղարկությունում Հայաստանի 4 շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Վահե Դանիելյանը, որը հավաքել է 5 միավոր, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հայաստանի մյուս մասնակիցներից Արսեն Եղիազարյանն ու Սիրանուշ Ղուկասյանը վաստակել են 4․5-ական միավոր, իսկ Արփինե Գրիգորյանը՝ 1․5։

9 տուրերի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլուն՝ 7․5 միավորով։ 6․5-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանել են Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբային եւ ռուս Պավել Պոնկրատովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում