18:20  ,  11 փետրվարի, 2018

Ռոբինյոյի առաջին գոլը Թուրքիայում

A post shared by Gol Anında (@golaninda) on

Բրազիլիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ իտալական «Միլանի» նախկին հարձակվող Ռոբինյոն առաջին գոլն է խփել թուրքական «Սիվասպորի» կազմում: «Կայսերիսպորի» դեմ Թուրքիայի առաջնության խաղում (1:1) 33-ամյա բրազիլացին 53-րդ րոպեին աչքի է ընկել տուգանային հարվածով:

Հիշեցնենք, որ Ռոբինյոն վերջերս է տեղափոխվել Թուրքիա, իսկ նրա նախորդ ակումբն էր բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն», որի կազմում նա հանդես է եկել 2016-2017-ը։

Ավելի վաղ հարձակվողը մեղավոր էր ճանաչվել խմբակային բռնաբարության մասնակցելու մեջ եւ դատապարտվել 9 տարվա ազատազրկման, սակայն նա չէր ընդունել իր մեղքը եւ բողոքարկել մեղադրանքը։ Մամուլի համաձայն՝ հանցագործությունը տեղի է ունեցել 2013թ. հունվարի 22-ին Միլանում: Ռոբինյոն ու եւս հինգ տղամարդ միլանյան դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել 22-ամյա ալբանացի կնոջ բռնաբարության մեջ: Բրազիլացի հարձակվողը «Միլանում» հանդես եկել է 2010-2015 թվականներին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում