19:22  ,  10 փետրվարի, 2018

«Ալաշկերտը» երկարաձգեց պայմանագիրը Արտյոմ Սիմոնյանի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» 1.5 տարով երկարաձգեց պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլիծառայությունը:

22-ամյա ֆուտբոլիստն արդեն միացել է «Ալաշկերտին» եւ մասնակցում է Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքին:

Արտյոմ Սիմոնյանը «Ալաշկերտի» կազմը համալրել էր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Բելեկում «Ալաշկերտը» կշարունակի նոր ֆուտբոլիստների փորձարկումները: Թիմին կմիանան 5 օտարերկրացի ֆուտբոլիստներ` այդ թվում 3 բրազիլացիներ:

Հավանական է, որ նորեկներին փորձարկելու նպատակով «Ալաշկերտը» նախատեսված 3 ստուգողական հանդիպումների փոխարեն անցկացնի 6 խաղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում