18:19  ,  10 փետրվարի, 2018

Քեյնի գեղեցիկ գոլը հաղթանակ բերեց «Տոտենհեմին» «Արսենալի» նկատմամբ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրում փոխչեմպիոն «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Արսենալին»: Երկրորդ խաղակեսի սկզբում անգլիացի հարձակվող Հարի Քեյնի խփած գեղեցիկ գոլի շնորհիվ հաղթանակ տարավ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին:

«Տոտենհեմը» 52 միավորով բարձրացավ երրորդ տեղ: 26 հանդիպում անցկացրած «Լիվերպուլն» ունի 51, «Չելսին»՝ 50 միավոր: «Արսենալը» 45 միավորով 6-րդն է:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Տոտենհեմ»  - «Արսենալ»՝ 1:0

Հարի Քեյն, 49

Ֆոտո՝ twitter.com/SpursOfficial

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով