18:19 10 փետրվարի, 2018Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրում փոխչեմպիոն «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Արսենալին»: Երկրորդ խաղակեսի սկզբում անգլիացի հարձակվող Հարի Քեյնի խփած գեղեցիկ գոլի շնորհիվ հաղթանակ տարավ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին:
«Տոտենհեմը» 52 միավորով բարձրացավ երրորդ տեղ: 26 հանդիպում անցկացրած «Լիվերպուլն» ունի 51, «Չելսին»՝ 50 միավոր: «Արսենալը» 45 միավորով 6-րդն է:
Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր
«Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 1:0
Հարի Քեյն, 49
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.