12:11  ,  9 փետրվարի, 2018

«Վալենսիայի» ֆուտբոլիստը խաղի ժամանակ հանել է Մեսիի մարզաշապիկը (ֆոտո)

«Վալենսիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղի դրվագներից մեկում մենապայքարի ժամանակ հանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մարզաշապիկը: Հանդիպման գլխավոր մրցավարը չի արձանագրել այդ դրվագին, ինչը զարմացրել է Մեսիին:

Հիշեցնենք, որ Վալենսիայում կայացած խաղում «Բարսելոնան» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ եզրափակիչում կմրցի «Սեւիլիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում