11:58  ,  9 փետրվարի, 2018

Եկատերինբուրգի «Ուրալի» 2 ֆուտբոլիստներ տեղափոխվել են «Ալաշկերտ»

Ռուսաստանի պատանեկան հավաքականների նախկին կիսապաշտպաններ, Եկատերինբուրգի «Ուրալի» ֆուտբոլիստներ Սերգեյ Սերչենկովը եւ Ալեքսանդր Շչերբակովը տեղափոխվել են «Ալաշկերտ»: Ռուս ֆուտբոլիստները Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգան վարձավճարով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

21-ամյա Սերչենկովը «Ուրալի» կազմում 12 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում` գրավելով «Թերեկի» դարպասը: Մրցաշրջանի առաջին հատվածում նա վարձավճարով խաղում էր Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Օրենբուրգում», որի կազմում մասնակցել է 12 խաղի եւ դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Նա նաեւ հանդես է եկել Ռուսաստանի բոլոր տարիքային պատանեկան հավաքականներում` Մ-15 (9 խաղ, 3 գոլ), Մ-16 (2 խաղ), Մ-17 (4 խաղ, 1 գոլ), Մ-18 (6 խաղ, 1 գոլ) եւ Մ-19 (3 խաղ):

19-ամյա Շչերբակովն «Ուրալի» գլխավոր թիմի կազմում Պրեմյեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում, եւս 2 խաղ` Ռուսաստանի Գավաթում, Մրցաշրջանի առաջին հատվածում նա հանդես էր գալիս ռուսական ակումբի երկրորդ թիմում (10 խաղ, 1 գոլ): Ալեքսանդր Շչերբակովը 3 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում, հրավիրվել է նաեւ Մ-19 հավաքական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում