15:42  ,  8 փետրվարի, 2018

Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Երեւանի «Ալաշկերտը» 1.5 տարվա պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, որը փետրվարի 8-ին առաջին մարզումն է անցկացրել Հայաստանի չեմպիոնի կազմում, հայտնում է ակումբի կայքը։

27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր: Մանոյանը 2017-ին «Նեա Սալամինա» տեղափոխվել էր կիպրոսյան «Կարմիոտիսայից», որին միացել էր 2016-ին։

Մինչեւ Կիպրոս տեղափոխվելը կիսապաշտպանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում»։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Դավիթ Մանոյանն անցկացրել է 26 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս