16:47  ,  8 փետրվարի, 2018

Ռոջեր Ֆեդերերը հաջորդ շաբաթ կարող է դառնալ աշխարհի առաջին ռակետ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը ստացել է հոլանդական Ռոտերդամում մրցաշարի մասնակցության wild card:

Հաջորդ շաբաթ կայանալիք մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու դեպքում շվեյցարացի թենիսիստը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում կշրջանցի իսպանացի Ռաֆայել Նադալին եւ կդառնա աշխարհի առաջին ռակետ, հայտնում է Tennis.com-ը:

Այս պահին Նադալը ATP-ի աղյուսակում 155 միավոր է գերազանցում 36-ամյա Ֆեդերերին:

Ռոջեր Ֆեդերերը 9 անգամ հաղթել է Ռոտերդամի մրցաշարում, որին նախորդ անգամ մասնակցել է 2013-ին: Վերջերս նա հաղթել էր Australian Open-ում՝ նվաճելով 20-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ այդ ցուցանիշով թարմացնելով սեփական ռեկորդը:

Ֆոտո՝ twitter.com/rogerfederer

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում