02:18  ,  8 փետրվարի, 2018

Իսպանիայի Գավաթ. «Սեւիլիան» եզրափակիչում է

«Սեւիլիան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Իտալացի Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով պարտության մատնեց «Լեգանեսին»: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Բարսելոնան» ու «Վալենսիան», որոնք պատասխան հանդիպումը կանցկացնեն փետրվարի 8-ին: Առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Բարսելոնան»:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Սեւիլիա» - «Լեգանես»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 1:1)

Խոակին Կոռեա, 15, Ֆրանկո Վասկես, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով