00:19  ,  8 փետրվարի, 2018

Չավի. Վստահ եմ, որ ՊՍԺ-ն կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, այժմ Քաթարի «Ալ Սադը» ներկայացնող 38-ամյա Չավին վստահ է, որ ֆրանսիական ՊՍԺ-ն շուտով կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Անցած մրցաշրջանում շատ եմ դիտել ՊՍԺ-ի մասնակցությամբ հանդիպումներ: Տպավորիչ թիմ է, որը ստեղծված է Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Վիճակահանությունը լավ չդասավորվեց նրանց համար: Ակումբն ունի Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու համար բոլոր հնարավորությունները: Վստահ եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք այդ հաղթանակը»,- Չավիի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը»: Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում