11:58  ,  4 փետրվարի, 2018

Հենրիխ Մխիթարյան vs «Էվերտոն»

Տեսանյութում ներկայացված են Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները լիվերպուլյան «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում, որում Արսեն Վենգերի գլխավորած թիմը տնային հաղթանակ էր տարել 5:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին անգամ հանդես էր եկել «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձել էր 3 գոլային փոխանցման հեղինակ: Whoscored.com-ը Մխիթարյանին ճանաչել էր հանդիպման լավագույն խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English