22:10  ,  3 փետրվարի, 2018

Օբամեյանգը նորամուտն «Արսենալում» նշեց գոլով Մխիթարյանի փոխանցումից հետո

Դորտմունդի «Բորուսիայից» «Արսենալ» տեղափոխված գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը նորամուտը լոնդոնյան ակումբում նշեց գոլով: Լիվերպուլի «Էվերտոնի» հետ տնային խաղում Օբամեյանգը հաշիվը դարձրել է 4:0: Գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ այս խաղում արդեն երկրորդը:

Ընթանում է առաջին խաղակեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում